ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ինչո՞վ աշխարհի առաջնություն չի լինի

Ինչո՞վ աշխարհի առաջնություն չի լինի
17.11.2017 | 11:56

Ամերիկյան ամեն ինչի նկատմամբ նախանձախնդիր երկրի իշխանություններն ամեն ինչ անում են միջազգային ասպարեզում երկրի քաշն ու կշիռը պահպանելու համար: Թեպետ երկրի ֆուտբոլի հավաքականը դուրս մնաց աշխարհի 2018 թվականի առաջնությանը մասնակցողների թվից, պարզվում է՝ դրան անուղղակիորեն մասնակցելու ելք կա: Ճիշտ է` այն բավականին յուրօրինակ է, միջազգային մրցաշարի տեսքով, բայց և այնպես, տարբերակ է: Այսպես` ԱՄՆ-ում պատրաստվում են միջազգային մրցաշար անցկացնելու բոլոր այն հավաքականների մասնակցությամբ, որոնք չեն հայտնվել աշխարհի գալիք առաջնության եզրափակչում: Հիշեցնենք, որ առայժմ, բացի ԱՄՆ-ի, Իտալիայի, Հոլանդիայի, Չիլիի, Գանայի հավաքականներից, ԱԱ-2018-ում չեն հայտնվել նաև Կոտ դ’Իվուարի, Հյուսիսային Իռլանդիայի, Սլովակիայի, Իռլանդիայի, Հայաստանի ընտրանիները: Եթե ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան հաջողի իր այս ձեռնարկում ու հիշի, որ ձախողվածների մեջ եղել է նաև մեր երկրի ընտրանին ու նրան էլ հրավիրի այդ մրցաշարին, երկրի ֆուտբոլային տնտեսության գլխին կանգնածների համար կստացվի մոտավորապես Իլֆի ու Պետրովի հերոսի բերանը եկած առաջին բառերի պես` կատարվեց ապուշիս երազանքը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2192

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ